-
17.02.2021|
14:25
Շատ տարբեր ձևեր կային այս պատերազմում այսպիսի ավարտ չունենալու: Ի՞նչն էր խանգարում հրավիրել Սեյրան Օհանյանին, Յուրի Խաչատուրովին որպես Օնիկ Գասպարյանի խորհրդատուներ՝ «Արմնյուզին» հարցազրույցում ասել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը:
-
17.02.2021|
14:24
Պատերազմի կառավարմանը անհարկի միջամտություններ են եղել, անհարկի, անտեղի, և ոչ կոմպետենտ մարդկանց կողմից, «Արմնյուզին» հարցազրույցում ասել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը:
-
16.02.2021|
21:13
«Սերժ Սարգսյանի հարցազրույցում ինձ համար ամենակարեւոր հատվածը ղարաբաղյան հարցի բանակցություններին էին. ինչ-որ բաներ կար, որ ես էլ չէի իմանում, իմացա»,- Ազատության հրապարակում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը:
-
16.02.2021|
21:11
Հանրային արձագանքները մեզ հուշում են, որ բավականին բազմամարդ հանրահավաք է լինելու՝ Ազատության հրապարակում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը՝ անդրադառնալով «Հայրենիքի փրկության շարժման»՝ փետրվարի 20-ի հանրահավաքին։
-
16.02.2021|
21:05
Սերժ Սարգսյանն իր հարցազրույցում հաստատեց, որ 2018-ի դրությամբ բանակցային գործընթացը հասել էր մի կետի, որում հայկական կողմի բանակցողը՝ այսինքն ինքը, պատրաստ էր ստորագրել փաստաթուղթ, որով պետք է հանձնվեին 5+2 շրջանները, իսկ Արցախի կարգավիճակի ճշգրտումը պիտի թողնվեր անորոշ ապագային, ընդ որում՝ ամրագրված չէր լինելու կարգավիճակի վերաբերյալ հանրաքվեի հարցի՝ սահմանափակված չլինելը։ Ըստ էության՝ տարածքներ խաղաղության դիմաց։
-
16.02.2021|
21:04
Սերժ Սարգսյանի տված խոստումների պատճառով Հայաստանը կանգնել էր փակուղու առաջ՝ «Ազատություն» ռադիոկայանի եթերում ասաց ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ անդրադառնալով Սերժ Սարգսյանի՝ հարցազրույցին:
-
16.02.2021|
21:02
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյում անդրադարձել է ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հայտարարությանը, որ Սերժ Սարգսյանը Ադրբեջանին խոստումներ է տվել, որոնց արդյունքում ապրիլյան պատերազմը կանգնել է. «Աջից նստած վիժվածքի պատճառով նաեւ Հայաստանի եւ Ռուսաստանի հարաբերությունները անվտանգության ոլորտում կտրուկ վատացան։
-
16.02.2021|
14:39
Չինաստանում ՀՀ առևտրային ներկայացուցիչ նշանակվելուց առաջ ԱԺ պատգամավորի մանդատից հրաժարված իմքայլական պատգամավոր Վարազդատ Կարապետյանն ազատման դիմում է ներկայացրել։
-
16.02.2021|
14:38
Գյումրիում հաջակցություն վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանրահավաքի ժամանակ անհայտ անձը ձվով հարվածեց հանրահավաքի կազմակերպիչներից մեկին և խաղաղ ցույցը վերածվեց ծեծկռտուքի:
-
16.02.2021|
14:31
Մարուքյանի համոզմամբ, ստացվում է, որ քաղաքացու հարկերը և սփյուռքից եկող գումարները ծախսվում էին մի տարածքի վրա, որը նախատեսվում էր փոխանցել Ադրբեջանին։